Տեսա՞ր դու, ռուսներն ուզում էին Հայաստանում միլիարդների ներդրում անեին, էն էլ զգուշանում են. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ արված հայտարարությանը:


«Տեսա՞ր դու: Ռուսներն ուզում էին Հայաստանում միլիարդների ներդրում անեին, էն էլ զգուշանում են... Վիձիծե լի, Հայաստանը իրավական, ժողովրդավարական երկիր չի ու խախտում է Հայաստանի ակտիվները թալանելու անձեռնմխելիությունը...»,- գրել է Սաֆարյանը:


Նշենք, որ Միխայիլ Կալուգին անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը, մասնավորապես նշել էր, թե Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսաստանի մյուս գործարարների համար մտահոգիչ ազդակ է, տեղի ունեցողը գործարարներին ստիպում է «հարցեր տալ Հայաստանում ներդրումային կլիմայի կայունության մասին» և «դժվար թե նպաստի երկկողմ առևտրի աճող դինամիկայի պահպանմանը»։


Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։


Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։