ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. ցանկից կարող եք հասկանալ՝ ովքեր են կազմակերպում հիբրիդային հարձակումները. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


ԵՄ-ն հայտարարել է, որ հիբրիդային հարձակումների դեմ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին: Այդ խնդրին այսօր բախվում են բոլոր երկրները, ու ներդրվում են մեխանիզմներ դրան դիմակայելու համար:


ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է: Նեղսրտածների ցանկից կարող եք հասկանալ՝ ովքեր են կազմակերպում հիբրիդային հարձակումները և ովքեր են հիբրիդային գործիքները: