Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին ու Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի առանձին հայտարարություններին:


«Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը որդուն սովորեցրել է խաչակնքվել:


Չեմ հավատում, որ ֆրանկ հորեղբայրն իր եղբոր որդուն համոզել է, որ Առաքելական եկեղեցու հետևորդ պետք է դառնա:


Չեմ հավատում, որ Հայաստանի համար միութենական ապագայի համար շրջաբերական տարածող դաշնակցականը, սովետական «լավագույն» ավանդույթները թողած, եկել է եկեղեցի պաշտպանելու: