Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության՝ Մայր Աթոռում հավաքվելու կոչին հետևածներին և գրել.


«Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել ի պաշտպանություն Կտրիճի։


Սա այն խայտառակ աջակցությունն է, որ Կտրիճն ունի Հայաստանում՝ ընդամենը 2200 մարդ։


Ի տարբերություն ընդդիմության ու դրա առաջնորդների՝ իշխանությունը կոչեր չի արել ու չի գնացել Մայր Աթոռ, կոչեր արել են 10 եպիսկոպոսները, հետևաբար մնացած համեմատությունները անհիմն են»։