ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էդմոն Մարուքյանը վստահաբար պնդում է, որ Ադրբեջանից նավթամթերք գնելով՝ «ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»:
Ադրբեջանում էլ Էդմոն Մարուքյանի պես մտածողները կարող են վստահաբար պնդել, որ Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և վառելիք ապահովում նաև ՀՀ զինված ուժերի տեխնիկայի համար:
Իսկ Էդմոն Մարուքյանի պես չմտածողները համոզված են, որ միմյանց հետ նավթամթերքի և այլ ապրանքների առևտուր սկսելը, տնտեսական հարաբերություններ զարգացնելը լավագույն երաշխիքներից մեկն է, որ երկու երկրների բանակները միմյանց վրա չհարձակվեն:
Բարեբախտաբար, Էդմոն Մարուքյանի պես մտածողները, հարևանների հետ մշտական կոնֆլիկտ ունենալ ու շրջափակման մեջ ապրել նախընտրողները փոքրամասնություն են, ինչը կապացուցվի հաջորդ տարվա ընտրությունների արդյունքներով: