ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կտրիճ Ներսիսյանը մի բան լավ չի հասկացել, որ իրեն սատարող քաղաքական ուժերին հավաքելով Մայր Աթոռի բակում, վերահաստատում է իր ապաեկեղեցական և քաղաքական կեցվածքը։
«Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքով երեկ կրկին առավել քան ակնհայտ դարձավ, որ Կտրիճն այլևս հավատավոր ժողովրդի հետ կապ չունի, իսկ Մայր Աթոռում ժամերգությունն իրականացրեց աթեիստ Քոչարյանի և դաշնակցության պաշտպանության ներքո` իսկ պաշտպանում էին նրան հավատավոր հոտից։
Կտրիճ Ներսիսյանն իր քաղաքական հովանավորների հետ միասին չգիտակցեց, որ տասը Եպիսկոպոսներն արդեն իսկ պաշտոնական գրությամբ են պահանջել վերջինիս հրաժարականը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ծառայի քրիստոնյա ժողովրդին։ Կտրիճն այլընտրանք չունի, հեռանալու է, 2026-ին ընդառաջ իր հետևից տանելով իր քաղաքական հովանավորներին»։