Կտրիճի փրկիչները կշարունակեն ջանասիրաբար պաշտպանել նրան ու նրա գործակալ եղբորը, իրենք էլ գործակալական նույն ցանցին են ծառայում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի Civic.am-ի հարցին ի պատասխան հրապարակած փաստաթղթին:
«Կտրիճի փրկիչների համար նորմալ է, որ նա կոծկում, հովանավորում է Արշակի սրբապղծությունը։
Նորմալ է, որ ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարեկրյա գաղտնի գործակալությանը, Հայաստանի դեմ դանոսներ է անում։
Նորմալ է որ զբաղված է քաղաքականությամբ, եկեղեցին սարքել է բիզնես կենտրոն ու նախընտրական շտաբ։
Նորմալ է, որ ուխտադրուժ է, զավակ ունի ու ուրացել է Աստծուն․․․
Կտրիճի փրկիչների համար այս ամենը նորմալ է, նույն արժեհամակարգի տեր մարդիկ են, ու նույն գործակալական ցանցին են ծառայում»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
