Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները Երևանում, Թբիլիսիում, Բաքվում:
«Քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։
Ֆիզաշխարհագրական գործոնների տեսանկյունից Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից՝
Բաքու, լավագույն բնական օդափոխություն
Թբիլիսի, միջին պայմաններ
Երևան, օդի աղտոտման կուտակման բարձր ռիսկ
Եզրակացություն
Ֆիզաշխարհագրական տեսանկյունից Երևանը ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, իսկ Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմանները օդի ինքնամաքրման համար»,- գրել է նա։