Մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«2026 թվականի ապրիլի 14-ին մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի շրջանակներում։


Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստում համապատասխան միջոցներ հատկացվեցին համերգի համար»։