Այս փափկասուն երիտասարդը մտածում է, որ ժողովուրդն ունակ չէ պարզ տրամաբանության․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ռուսաստանցի գործարարի զարմիկ Նարեկն ասում է, թե Սամվել Կարապետյանը հազարավոր մարդկանց կհանի աղքատությունից։ Այսինքն՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացքում անարդյունավետ գնումները հարյուր հազարավոր մարդկանց հաշվին իրականացնողը գալու է ու հանի՞ աղքատությունից։ Այս փափկասուն երիտասարդը, ով մեր երկրի կյանքն ու մարդկանց մեքենայի ապակու ետևից է ճանաչում, մտածում է, որ ժողովուրդն ունակ չէ պարզ տրամաբանության, և փրկչի ու ուժեղի մասին հայտարարությունը բավարար է լինելու, որ մարդիկ մոռանան իրենց ապրածը։


Մեր պետության փրկիչն էլ, ուժեղն էլ ժողովուրդն է»։