Սուրեն Պապիկյանն ուսումնական զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։




Նախարարն այցի մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 



«Ծանոթացել եմ նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով»,-գրել է Սուրեն Պապիկյանը։