ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․
Մենք ոտք ենք դրել ինքնահայեցման և խորքային վերափոխումների ճանապարհ՝ ի հարատևումն մեր պետության և մեր ժողովրդի։ Նման ուղիները փշերից ու տատասկներից մաքրելու և հարթելու պատմական առաքելությունը հանճարներինն է, որոնք, ցավով եմ փաստում, ըստ արժանվույն չեն գնահատվում առաջնագծում լինելու և մահաբեր փոթորիկները բաց ճակատով դիմագրավելու համար։
Ժամանակն է, որ ինքնահայեցման և վերափոխման այս ճանապարհին սովորենք արժանին հատուցել մեր ժողովրդի հարատևումը մարդկության պատմության էջերում դաջող մեծերին, փորձենք աշխարհին նայել նրանց աչքերով և լուսավորել խավարը նրանց ներքին լույսով, որը հաճախ կարող է աչք ծակել։
Մաեստրո Կարեն Դուրգարյանի վաստակն անուրանալի է, նրա պատմական առաքելությունը՝ անքննելի։
Մաեստրոյի նկատմամբ դատապարտելի վերաբերմունքի հեղինակ գրչակները հեռու են ժողովրդի իրական ձայնը լինելուց։