Ամանորյա նվերների փոխարեն՝ թմրանյութ․ ԱՄՆ-ում 25 կգ մեթամֆետամին են հայտնաբերել տոնական փաթեթների մեջ

Ամերիկյան Կենտուկի նահանգի իրավապահները առգրավել են ավելի քան 25 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որը քողարկված է եղել ամանորյա նվերների տեսքով։ Այս մասին ասված է Ջեֆերսոնթաունի ոստիկանության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ։


Նշվում է, որ իրավապահները ձերբակալել են Նեբրասկա նահանգի 23-ամյա բնակիչ Ջեյքոբ Տալամանտեսին։ Ձերբակալության առիթ է հանդիսացել կասկածյալի մեքենայում ավելի քան 55 ֆունտ թմրաշրջանառության մեջ գտնվող նյութի հայտնաբերումը։


Մեքենայի արտաքին զննման ժամանակ կինոլոգիական ծառայության շունը ազդանշան է տվել արգելված նյութերի հնարավոր առկայության մասին։ Բեռնախցիկի ստուգման արդյունքում ոստիկանները հայտնաբերել են տոնական թղթով փաթեթավորված մի քանի տուփեր, որոնց մեջ եղել է մեթամֆետամինը։


Ձերբակալվածը քննիչներին խոստովանել է, որ գալիս էր Այովա նահանգից և մտադիր էր վաճառել թմրանյութերը։ Նրան մեղադրանք է առաջադրվել արգելված նյութերի առևտրի համար։