Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Քաղաքական ժողովը

Դեկտեմբերի 27-ին Արտաշատ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Քաղաքական ժողովը: 


Քննարկվել են Կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման, ընտրական ռազմավարության, ինչպես նաև Կուսակցության 2026 թվականի ընտրությունների նախընտրական շտաբի անելիքների հետ կապված հարցեր: 

 

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։