Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է արել և խորհուրդ տվել հատկապես այս ցուրտ օրերին տանն ավելորդ լույսեր չվառել, չծանրաբեռնել համակարգը:
«Երբ փոքր էի, հիշում եմ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:
Ինչու՞ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ, եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,- գրել է նա: