ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական հարթակներում տարածվող լուրերին ի պատասխան՝ անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման առնչությամբ:
Նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են. «Սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն»:
Գերատեսչությունից խնդրում են հետևել բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը։