ՀԷՑ-ի 2026թ. Ներդրումային ծրագրով նախատեսել ենք Երեւանում եւ ՀՀ մարզերում հիմնովին նորացնել շուրջ 500կմ օդային էլեկտրահաղորդման գծեր. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


ՀԷՑ-ի 2026թ. Ներդրումային ծրագրով նախատեսել ենք Երեւանում եւ ՀՀ մարզերում հիմնովին նորացնել շուրջ 500կմ օդային էլեկտրահաղորդման գծեր եւ շուրջ 100կմ մալուխային էլեկտրահաղորդման գծեր։


Դա զգալիորեն կնվազեցնի բաշխման ցանցում սպառման ծավալների մեծացման եւ բեռի ավելացման հետեւանքով առաջացող վթարների թիվը։