Մեծ Բրիտանիայում ավելի քան 1000 բնական հրդեհ է գրանցվել. կան հոսպիտալացվածներ

Մեծ Բրիտանիայի կենտրոնական և հարավային շրջաններում ավելի քան հազար բնական հրդեհներ են գրանցվել: Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությունների ազգային խորհրդի հաղորդագրությունը։


Հրդեհների թիվը գերազանցել է 1017-ը՝ 2025 թվականի ռեկորդային ցուցանիշը: Սպասվում է, որ հրդեհների սեզոնը կարող է տևել մինչև նոյեմբեր, իսկ հրդեհների թիվն այս տարի էապես կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները:


Երկրի վեց շրջաններում պահպանվում է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը, որտեղ միայն վերջին օրվա ընթացքում հրդեհների պատճառով հոսպիտալացվել է 19 մարդ:


ԵՄ կլիմայի փոփոխության վերահսկող մարմնի կանխատեսումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հարավային շրջաններում ծայրահեղ եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օգոստոսի 19-ը: