Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 14-ի կարգադրություններով կատարվել են կադրային փոփոխություններ Նախագահի աշխատակազմում։

Համաձայն ստորագրված կարգադրությունների՝ Արմեն Մարկոսյանն ազատվել է Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: