Կանգ առ ակնթարթ․ այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է․ Նարինե Գրիգորյանը՝ Համազգային թատրոնի նոր շենքի բացման մասին

Հունվարի 23-ին պաշտոնապես բացվում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը: 34-րդ թատերաշրջանը կմեկնարկի թատրոնի լիովին նոր կառուցված շենքում։  Թատրոնը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝  այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է. Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին…Ֆաուստն ասում էր՝ կանգ առ, ակնթարթ, ինչքան սիրուն ես: Մեզ համար այս պահն իսկապես գեղեցիկ է»,-նշեց



Գրիգորյանը նաև հիշեցրել է, ինչպես սկսվեց Համազգային թատրոնի աշխատանքը, հետո հանգամանքների բերումով տեղափոխվեց գրողների միություն, ապա թատերական ինստիտուտ ու այդպես դեգերում էր անվերջ: