Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Ինչպես հայտնել էինք, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտ գործել Հայաստանի Հանրապետության տարածք, քան ելք է գործել հանրապետությունից։ Նման վիճակագրություն մեր երկրում, ըստ վարչապետի, վարվում է 2010 թվականից և առաջին անգամ է, որ կա դրական տարբերություն, այսինքն առաջին անգամ է, որ քաղաքացիներն ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել։


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությանը՝ մանրամասն ներկայացնելով 2010-2025 թվականներին ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տվյալները՝


«ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությունը վարվում է 2010 թվականից։ Այսինքն 16 տարի, որից 8֊ում իշխանության են եղել նրանք, մյուս 8֊ում՝ մենք։


ՍերԺ Սարգսյանի և ՀՀԿ իշխանության 8 տարիներիին, երբ ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայրը սկզբից Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, հետո՝ ՀՀԿ պատգամավոր, պատկերը հետևյակն էր։
• 2010 → -57,240
• 2011 → -49,126
• 2012 → -47,636
• 2013 → -39,639
• 2014 → -47,074
• 2015 → -47,668
• 2016 → -54,031
• 2017 → -36,201


Այսինքն այս 8 տարիներին ամեն տարի ավելի շատ քաղաքացի է լքել մեր երկիրը, քան վերադարձել է, իսկ հանրագումարում այդ 8 տարիներին 378,615 քաղաքացի ավել է լքել Հայաստանը, քան վերադարձել է։


ՔՊ իշխանության օրոք պատկերը եղել է հետևյալը.
• 2018 → -4,585
• 2019 → -6,529
• 2020 → +42,786
• 2021 → -73,571
• 2022 → -27,941
• 2023 → -36,512
• 2024 → -14,932
• 2025 → +8,660


2020֊չափազանց դրական և 2021֊ի չափազանց բացասական թվերը թվականներն անոմալիա են, որովհետև 2020 թվականին Կովիդով պայմանավորված շատերը մնացել են ՀՀ֊ում, իսկ 2021֊ին՝ սահմանափակումների վերացման արդյունքում, շատերը միանգամից գնացել են։


Իսկ ընդհանուր թվով այս 8 տարիներին քաղացիների սահմանահատման հաշվեկշիռը կազմել է ֊112,570՝ այսինքն նախկինների իշխանության տարիների համեմատ 3 անգամ քիչ։ 3 անգամ։


Բայց ավելի լավ լուր էլ կա՝ 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, քան դուրս է եկել՝ +8,660։ Սա ներգաղթի լավագույն ցուցիչն է։


Ընդհանրապես, ցանկացած կառավարության գործունեության գնահատման ամենաճշգրիտ չափանիշը հենց սա է՝ քաղաքացիները ուզում են մնալ ու ապրել երկրում, թե՞ ուզում են արտագաղթել։


Սերժ Սարգսյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության բոլոր տարիներին, երբ նրանք մեծ֊մեծ խոսում էին հայրենասիրությունից ու ազգային արժեքներից՝ զուգահեռաբար մեծացնելով իրենց ընտանեկան բյուջեները, մարդիկ հուսահատված ընտրում էին գաղթի ճանապարհը։


Մեր իշխանության օրոք մենք նախ կտրուկ փոքրացրել ենք արտագաղթի տեմպը, ապա ապահովել ենք ներգաղթ։


Ու սրա հետ անհնար է վիճել, որովհետև փաստերը համառ բան են»,- գրել է Ռուբինյանը։