Ծխախոտային և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների մասին տեղեկությունը. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է.


 

«Հարգելի հարկ վճարող, 2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է ներառել նաև այդ ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը»։


 

Իսկ ի՞նչ եղանակով է այն ներառվում հաշվարկային փաստաթղթերում։


 

ՊԵԿ-ի տարածած տեսանյութում շաբաթվա հարցին պատասխանում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մասնագետը։