Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը արդեն հասել է պատմական ցուցանիշի՝ 4 մլրդ 462 մլն դոլարի. Պապոյան

«Եթե հանում ենք ոսկու, պլատինի վերաարտահումը, տեսնում ենք, որ մեր արտահանումը կայուն աճում է. եթե 2021 թվականին մեր արտահանումը մոտ 2.6 մլրդ էր, արդեն 2025-ին 4 մլրդ 462 մլն դոլար է, ընդ որում՝ նախորդ տարվա նկատմամբ 10 տոկոս աճ ունենք»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


Նախարարն ընդգծեց, որ սա վերաբերում է հայկական ծագում ունեցող, ՀՀ գործարաններում արտադրված ապրանքներին:


Նրա խոսքով՝ լավն այն է, որ նախորդ տարվա համեմատ արտահանումն ավելացել է մոտ 400 մլն դոլարով՝ դարձյալ 10 տոկոսով: