2018-ից 2025-ին արտոնություն է ստացել 450 ծրագիր՝ 246 մլրդ դրամի չափով․ նպատակային պետական աջակցությունը խթանում է բիզնեսի ակտիվությունը․ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Արտոնությունները, ներդրումներ, աշխատատեղեր. ինչպե՞ս է պետական աջակցությունն ազդում բիզնեսի վրա


2025 թվականին կառավարությունը գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում 67 ծրագրի տրամադրել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Արտոնության չափը՝ 39 մլրդ դրամ է, որի դիմաց բիզնեսը պարտավորվել է իրականացնել ավելի քան 6 անգամ մեծ ներդրում՝ 243 մլրդ դրամ, և ստեղծել 3405 նոր աշխատատեղ։


2018-ից 2025 թվականներին արտոնություն է ստացել 450 ծրագիր՝ ընդհանուր 246 մլրդ դրամի չափով: Սրա շրջանակում նախատեսված է իրականացնել 2.5 տրլն դրամ ներդրում և ստեղծել 41.092 աշխատատեղ: Այս պահին արդեն իրականացվել է 691 մլրդ դրամ ներդրում և ստեղծվել է 40.756 աշխատատեղ:


Այս քաղաքականությունը ցույց է տալիս, որ նպատակային պետական աջակցությունը խթանում է բիզնեսի ակտիվությունը, բազմապատկում ներդրումները և ստեղծում իրական աշխատատեղեր՝ ապահովելով կայուն տնտեսական աճ և երկարաժամկետ զարգացում»։