Դաշտ գյուղի ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել
Փետրվարի 24-ին, ժամը 14:39-ին Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել: Դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել  փրկարարների օգնությունը:

ԱԻՆ տեղեկատվությամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։