Արարատ Միրզոյանն ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։


Միրզոյանը կուսակցության համամասնական ցուցակը կազմելու ներկուսակցական ընտրություններում հանդես կգա 187 համարի ներքո։ 


Փետրվարի 13-ից մեկնարկում են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք կտևեն երեք օր։