Ռուսաստանցի օլիգարխը հանդես է գալիս ԱԲ-ուվ սարքած վիդեոուղերձներով՝ թեև նրա խոսքի վրա արգելք չկա. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.


«Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է գալիս միայն գրավոր հայտարարություններով կամ արհեստական բանականությամբ սարքած վիդեոուղերձներով՝ չնայած այն բանին, որ նրա խոսքի վրա ոչ մի արգելք դրված չէ։


Ինչու՞


Մի՞թե որովհետև հայերեն նորմալ խոսել չգիտի կամ ընդհանրապես նորմալ խոսել, երկու բառ իրար կապել չգիտի։


Եվ, ընդհանրապես, ո՞վ և որտեղ է գրում նրան վերագրվող տեքստերը»։


Ռուբինյանը կից հրապարակել է նաև լուսանկար: