Կենացները, թե մենք եղբայրներ ենք, մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսական «Дождь» հեռուստալիքին։


Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։


«Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան։


Այսինքն՝ եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի»,- ասել է Սիմոնյանը։