Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչու է ոմանց համար Գյումրին գյուղ։ Մի շատ պարզ պատճառով։ Նրանք Հայաստանի հետ որեւէ կապ չունեն։ Նրանք մեզ չեն ճանաչում, Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Հայերեն գրել կարդալ չգիտեն, հայերեն խոսում են վատ։
Նրանց համար գյուղ է նաեւ Երեւանը, Վանաձորը, Կապանը։ Հայաստանը նրանց համար գյուղ է։ Նրանց հայրերը թողել ու հեռացել են ժամանակին դեպի Ռուսաստանի գյուղերը ու էդ պահից նրանց համար ու նրանց երեխաների համար Հայաստանը գյուղ է դարձել։
Ցավն այն է, որ այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ նրանք Գյումրին գյուղ են անվանել, ընտրությունների արդյունքների վրա ունենալու է նվազագույն ազդեցություն։ Իսկ թե ինչու, այդ մասին մեկ այլ անգամ։