Նախագահը հունական Manifesto պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մոտեցումներին

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական Manifesto պարբերականին։


Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։


Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման նշանակությունը։