Հայաստանը «քաղաքական գաստրոլյորների» չի տալու իր ղեկավարումը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը քննադատության է ենթարկել գործարար Սամվել Կարապետյանին և նրա քաղաքական հավակնությունները՝ արձագանքելով վերջինիս թիմակիցների այն հայտարարությանը, թե գործարարը կհրաժարվի այլ երկրների քաղաքացիությունից միայն ընտրություններում հաղթելու դեպքում։


Ռուբինյանի խոսքով՝ նման մոտեցումը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացու նկատմամբ։


Ըստ փոխխոսնակի՝ անընդունելի է, երբ թեկնածուն պայման է դնում ժողովրդի առաջ. «Եթե ընտրեք՝ կհրաժարվեմ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից, եթե ոչ՝ կվերադառնամ Կալուգա»։


Ռուբինյանը նշել է, որ ի տարբերություն շարքային քաղաքացու (պայմանական «Պողոսի»), ով չունի այլ հայրենիք և պլան «Բ», օլիգարխի համար Հայաստանը լավագույն դեպքում երրորդական տարբերակ է։


    • Պլան Ա՝ Ռուսաստան

    • Պլան Բ՝ Կիպրոս

    • Պլան Գ՝ Հայաստան


Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը չի կարող ունենալ առաջնորդ, ում համար երկիրը պահեստային տարբերակ է։


«Հայաստանը քաղաքական գաստրոլյորների չի տալու իր ղեկավարումը։ Հունիսի 7-ին զրո ձայն պիտի ստանան Քոչարյանն ու երկու օլիգարխները»,- հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։