«Ատոմային» կրքեր․ ինչ կեղծ թեզերով է թիրախավորվում ՀՀ-ԱՄՆ էներգետիկ գործակցությունը․ FIP

FIP-ը գրում է․ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմակայան»․ այս հայտարարությունից հետո տեղեկատվական տիրույթում ակտիվացան Հայաստանի՝ Արևմուտքի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ բազմաթիվ մանիպուլյատիվ ու կեղծ թեզեր։ 


«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս այդ ժամանակ ամփոփել էր ռուսամետ քարոզչական ռեսուրսների ու էներգետիկ ոլորտի փորձագետներ ներկայացող անձանց կողմից շրջանառվող նարատիվները։ 


Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին այս հին թեզերը նորովի ակտիվացան արդեն 2026 թվականի փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի կողմից «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրումից հետո։

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը հասանելիություն է տալիս Հայաստանին՝ ԱՄՆ-ի մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվությանը։ 


«Այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն` որևէ մեկը չգիտի, թե մոդուլյար ռեակտորները ԱՄՆ-ում հասունության ինչ մակարդակի են հասել։ Այն տեղեկատվությունը, որ հնարավոր էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, սակայն քանի որ այդ ունեցած տեղեկատվության վերաբերյալ մեր հետաքրքրությունը բավականին մեծացել է, ու ԱՄՆ հետ էլ հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք մեկ-երկու համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ԱՄՆ-ն մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք» 


«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է թեմայի վերաբերյալ կեղծ ու մանիպուլյատիվ 4 պնդում։ 

Պնդում #1. «Ատոմակայանը փակում են դրսի ուժերի պահանջով»

Մեծամորի գործող ատոմակայանի փակման վերաբերյալ մի շարք հին թեզեր դաշտ նետվեցին Վենսի այցին ընդառաջ․ դրանցից ամենատարածված մանիպուլյացիան այն էր, թե գործող իշխանությունն է ստանձնել ատոմակայանը փակելու պարտավորությունը տարբեր երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ճնշման ներքո։ 

Թեման Վենսի այցի նախօրեին դաշտ նետեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։  


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում