Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից

«Մարգարա» անցման կետում միայն ՀՀ սահմանապահներն են կանգնած 2025 թվականի մարտի 1-ից։


 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում։


«Ներկայում չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է զեկույցում: