Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանցի օլիգարխը իրավունք չունի և չի կարող լինել վարչապետ։ Տեղական օլիգարխը պնդում է, որ չի ուզում դառնալ վարչապետ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հարցնելով․
«Օլիգարխներից մեկը չի ուզում, մյուսն էլ չի կարող լինել վարչապետ, այդ դեպքում ու՞մ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները, ու՞մ են ուզում սարքել վարչապետ, ժողովրդից խաբեությամբ հավաքած ձայները ու՞մ են տալու։
Հուսով եմ ազնիվ կգտնվեն ու հարցին կպատասխանեն»։