«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան
էջը շուրջ 2 օր է՝ չկա։ «Մեդիանյուզը» տեղեկացրել
էր, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցն է արգելափակել ռուսաստանցի օլիգարխի եղբորորդու ֆեյսբուքյան էջը։ Դա պայմանավորված
է ֆեյք օգտատերերի միջոցով հավանումներ ու մեկնաբանություններ գրելով։
Մինչ Կարապետյաններին աջակցող ֆեյքերի սրտները խելագարվում
էր լրատվականների քոմենթների բաժնում, շարժման մամուլի պատասխանատու Մարինա Ղահրամանյանը,
ժանրի կանոնների համաձայն, Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի բլոկավորումը գցեց
գործող իշխանության
վրա, թե՝ Փաշինյանի թույլ կառավարության ձեռքի գործն է։ «Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ
ֆեյսբուքյան էջից, այնպես,
ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա
մոտալուտ ձախողման մասին։
Մենք
պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու ենք մեր ձայնը
բոլոր հարթակներով»,- գրել էր Ղահրամանյանը։
Ավելին՝
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի էջում Մարինա Ղահրամանյանը ֆեյքեր օգտագործելու մեջ մեղադրել
էր գործող իշխանությանը՝ հերքելով Նարեկ Կարապետյանի էջի փակման և ֆեյքերի միջև եղած
կապը։ «Անվտանգության գործիքակազմն է աշխատել»,- ասում է Մարինա Ղահրամանյանը՝ հերքելով
իրենց կողմից ֆեյքերի օգտագործման մասին պնդումները։
Ինչքան էլ ձևովականները հերքեն իրենց կողմից ֆեյքերի
օգտագործումը՝ բավական է բացել նրանց ցանկացած հրապարակում, ցանկացած լրատվականի նյութ,
որը իրենց շարժման մասին է, և ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Ֆեյքերի մտքերն էլ
կարծես ոչ թե մարդկանց, այլ համակարգչային ծրագրերի, արհեստական վատ բանականության
կամ բոտերի միջոցով գեներացված լինեն։
Սիրտը խելագարվելուց, մտածած ունենալուց, խաշած
երկրից՝ մինչև նույն քոմենթը տարբեր ֆեյք պրոֆիլներով գրելուց ու համարակալված քոմենթներից։
Ահա այսպես են Կարապետյանները մտնում քաղաքականություն
ու խոսում ստից, կեղծիքից։ Կեղծելով, աջակցություն ունենալու իմիտացիա ստեղծելով, արհեստական
բանականության միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելով՝ այս փոքրիկ խմբակը փորձում է ուժեղի
ու ազնիվի դիրքերից հանդես գալ։ Այս ամբողջը բեմականացնելու համար նրանք միայն «Ուժեղ
Հայաստան» էջի վրա երկու ամսվա ընթացքում շուրջ 50 հազար դոլար են ծախսել՝ միայն գովազդներ
միացնելու համար։ Ահա թե ինչ են պատկերացնում ձևովականները ուժեղ ասելով։