ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից տարհանում է դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքների անդամներին՝ Իրանի հնարավոր հարձակումների և տարածաշրջանում լարվածության աճի մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել է ԱՄՆ աշխատակիցների դեմ Իրանի կողմից հարձակումների նախապատրաստման ակտիվացման մասին։


ԱՄՆ Պետքարտուղարությունը կարգադրել է Սաուդյան Արաբիայից դուրս բերել ոչ առաջնահերթ գործառույթներ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։ Անձնակազմի կրճատումներ են նախատեսվում նաև Լիբանանում, ԱՄԷ-ում, Կատարում և Հորդանանում։


Իրավիճակի սրումը տեղի է ունենում հութիների հարձակումների ակտիվացման և Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։