Վրաստանում թnւրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել

Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը պետական ​​ստուգումների արդյունքում թուրքական Ayvalık ձիթապտղի յուղում հայտնաբերել է վտանգավոր քիմիական հավելումներ:


Jnews-ի հաղորդմամբ` սննդի անվտանգության, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի ինստիտուտի լատվիական հավատարմագրված լաբորատորիայում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ յուղի նմուշները պարունակում էին թունավոր միացությունների՝ գլիցիդիլային եթերների և 3-MCPD-ի թույլատրելի մակարդակից զգալիորեն բարձր մակարդակներ։


Եվրոպական սննդի անվտանգության մարմնի (EFSA) տվյալներով, այս նյութերը գենոտոքսիկ և քաղցկեղածին են և պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար (մասնավորապես՝ երիկամների և վերարտադրողական համակարգի համար):