Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը խախտող յուրաքանչյուր սպառնալիքի դեմ ձեռնարկվում են խիստ և անհրաժեշտ քայլեր։ Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ուղղությամբ արձակված երրորդ բալիստիկ հրթիռը կրում էր սադրիչ բնույթ։
«Մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմին, այլև գլխավորապես այն ամենին, ինչ տեղի է ունենում կուլիսներում։ Մենք չենք բացառում և ոչ մի հնարավորություն ու սցենար, վերլուծում և ուսումնասիրում ենք բոլոր գործընթացները մինչև ամենափոքր մանրամասները», — հայտարարել է Էրդողանը։
Նախագահը հաստատել է, որ, ինչպես անցած գիշեր, Անկարան շարունակում է կիրառել բոլոր միջոցները՝ կանխելու օդային սպառնալիքները։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը երկիրն այս «հրե թակարդից» հեռու պահելն է։
Էրդողանը դիմել է Թուրքիայի քաղաքացիներին՝ կոչ անելով զգոն լինել կրոնական և էթնիկ հողի վրա հնարավոր սադրանքների նկատմամբ, որոնք փորձում են հրահրել Իրանի դեմ իրականացվող հարձակումների ֆոնին։