Մոսկվան հարվածից հետո վրեժխնդիր է լինում Հայաստանից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների համատեքստում հստակեցնելու Հայաստանի ծրագրերը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Չեխիայում բնակվող տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։


Մեր զրուցակցի կարծիքով՝ Ռուսաստանում մի փոթորկային ալիք է բարձրացել, ինչը տեղի ունեցավ Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի խոսակցությունից հետո։  

 

«Երբ թվում էր, որ այդ խոսակցությունը պետք է ինչ-որ պրոտոկոլային բնույթ կրեր, բայց Պուտինը փորձեց այս խոսակցության մեջ թեմաներ բարձրացնել և կարծում էր, որ նման խոսույթով ինքը որոշակի դիվիդենդներ կհավաքի իր աուդիտորիայի առջև և կկարողանա որոշակի ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, ինչը որ տեղի չունեցավ։ Քանի որ ՀՀ վարչապետը շատ հստակ և կոնկրետ պատասխաններ տվեց Ռուսաստանի նախագահին՝ կապված Հայաստանում խոսքի ազատության, օրենսդրության, Սահմանադրության հետ։ Մենք բոլորս գիտենք դրա մասին, և այդ պատասխաններն ու այդ խոսակցությունը մեկ այլ փոթորիկ էլ բարձրացրին աշխարհում, ԶԼՄ-ներում, որոնք լուսաբանում են մեր ռեգիոնի հետ կապված իրադարձությունները»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


Նա նշեց, որ Ռուսաստանն այդ քաղաքական, ինֆորմացիոն հարվածը պետք է ինչ-որ առումով պարզեցներ իր լսարանի համար, և նույն Պեսկովը պետք է ինչ-որ ձևով բացատրի, որ իրենք ինչ-ինչ նկատառումներ ունեն Հայաստանի հանդեպ, և Հայաստանն ինչ պարտավորություններ ունի, և դրանից հետո իրենք փորձեցին այդ ռեակցիայի աստիճանը բարձրացնել և ամեն ձևով քաղաքական վրեժ լուծել։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան