Ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին) Միացյալ Նահանգները կսկսի շրջափակել Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այս առնչությամբ ԱՄՆ Կենտրոնական
հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ
ընդգծվում է, որ կշրջափակվեն բոլոր նավերը՝ անկախ երկրից, եթե նրանք ուղևորվում են կամ դուրս են
գալիս իրանական նավահանգիստներ՝ ներառյալ Պարսից ծոցի և Օմանի ծոցի իրանական նավահանգիստները:
Այնուամենայնիվ, Միացյալ
Նահանգները չի խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավերի անցմանը դեպի այլ երկրների
նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ, նշվում է ԱՄՆ հրամանատարության հաղորդագրության մեջ: