Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը որոշումներ են կայացնում՝ ելնելով իրենց ազգային շահերից, ինչը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Ստամբուլում Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 152-րդ վեհաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն այս պահին կայուն է, ինչը տարածաշրջանի երկրների կողմից սուվերեն շահերի պաշտպանության հետևանքն է։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը նույնպես կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ՝ բարձրացնելով թափանցիկությունը, կատարելագործելով օրենսդրությունը և ժողովրդի շահերը վեր դասելով ամեն ինչից։
«Խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն, զգոնություն, զսպվածություն և երկարաժամկետ տեսլական։ Այն անհրաժեշտ է մշտապես պաշտպանել», — նշել է նա։