Իրանը կրկին արգելափակել է Հորմուզի նեղուցը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը կրկին գտնվում է երկրի զինված ուժերի «խիստ կառավարման և վերահսկողության տակ», հաղորդում է Associated Press-ը։


Իրանի զինված ուժերի միասնական հրամանատարությունը իր հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ կխոչընդոտի Հորմուզի նեղուցով նավագնացությանը, քանի դեռ Միացյալ Նահանգները շրջափակում է իրանական նավահանգիստները։


Այն մասին, որ Միացյալ Նահանգները կշարունակի շրջափակել իրանական նավահանգիստները, նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը համաձայնություն չկնքի Միացյալ Նահանգների հետ, ի թիվս այլոց՝ նաև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։