«Բանակը ժողովրդի կողքին է». Իրանի նախագահի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Իրանի զինված ուժերը պատրաստ են երկրի պաշտպանությանը: Ինչպես հաղորդում է Fars գործակալությանը, այս մասին ասված է Բանակի ազգային օրվա առթիվ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի շնորհավորական ուղերձում:


Պեզեշքիանը, մատնանշելով ներկայիս զգայուն պայմաններում առկա սպառնալիքները, ընդգծել է զինված ուժերի համակարգված գործողություններն ու պատրաստակամությունը երկրի պաշտպանությանը՝ բանակի դերը համարելով վճռորոշ:


Իրանի նախագահը բանակի բացառիկ առանձնահատկություններն է համարել դրա խորը կապը ժողովրդի հետ, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը հասարակությանը օգնություն ցուցաբերելու և ծառայելու գործում:


Նշենք, որ Իրանում Բանակի ազգային օրն ամեն տարի նշվում է ապրիլի 18-ին: Այս օրը հիմնադրվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո՝ այաթոլլա Խոմեյնիի կողմից՝ նպատակ ունենալով ցուցադրել բանակի համերաշխությունը ժողովրդի հետ: