Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ անջատված է գլոբալ համացանցից․ NetBlocks

Իրանում ինտերնետի հասանելիությունը բացակայում է արդեն 50 օր։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ծառայությունը։


Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ մնում է մեկուսացված գլոբալ համացանցից, իսկ թվային շրջափակումը հասել է 50-րդ օրվան կամ 1 176 ժամի։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Արդյունքում սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանից հետո Իրանը սկսեց հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև այն թիրախներին, որոնք նա սահմանել էր Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի և Կիպրոսի տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակայանները։


Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրեցին բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թեհրանում և Վաշինգտոնում հայտարարեցին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ մի շարք պահպանվող տարաձայնությունների պատճառով։