Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:
Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։