Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ՄԱԿ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որում նա մասնավորապես նշել է. «2021 թվականին այս պատվավոր հավաքին իմ առաջին ելույթից ի վեր Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և նախաձեռնել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ։ Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Այսօր մենք տեսնում ենք այդ խաղաղության պտուղները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները մեկնարկել են, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի համար տարանցիկ մուտքը»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության ամրապնդմանը։