ԱՄՆ-ը հարվածել է Իրանի դրոշի ներքո նավարկող նավին, որը փորձել է ճեղքել Հորմուզի նեղուցի շրջափակումը

Ամերիկացի զինվորականները հարվածել են Իրանի դրոշի ներքո նավարկող «Տուսկա» (Touska) նավին, որը փորձել էր անցնել Հորմուզի նեղուցով՝ չնայած արգելափակմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցցանցում գրել է, որ «բեռնատար նավը <…> գրեթե ավիակրի քաշով, փորձել է խախտել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ վերջացավ նրանց համար»:


Թրամփի խոսքով՝ նավի անձնակազմը անտեսել է նախազգուշացումները, ուստի ամերիկյան նավը «կանգնեցրել է նրանց՝ մեքենայի մասում ճեղք առաջացնելով»:


Իրանն, իր հերթին, իր դրոշի ներքո նավի վրա ամերիկյան հարվածը համարել է հրադադարի խախտում և «ծովային ծովահենության ակտ»։ Ռազմական հրամանատարության հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim լրատվական գործակալությունը, նշվում է, որ Իրանը, Չինաստանից նավարկող Touska կոնտեյներային նավի վրա հարվածին ի պատասխան, անօդաչուներով հարձակվել է մի քանի ամերիկյան ռազմանավերի վրա։