Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության։ Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը չի թուլացնում ուշադրությունը Հարավային Կովկասում տիրող
իրավիճակի նկատմամբ, որտեղ շարունակվում են կայուն խաղաղության և կայունության
որոնումները։
«Արձանագրում ենք հուսադրող միտումներ երկու
երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հուսալի ուղի է»,- ասել է Մասադիկովը։