Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Ապրիլի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։


Shamshyan.com-ի հաղորդմամբ նշված տանը ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։


Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։