Իրանի ԱԳՆ-ն հրապարակել է այն թեմաները, որոնք Առաղչին կքննարկի Պակիստանում, Ռուսաստանում և Օմանում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան, Ռուսաստան և Օման կատարելիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի դադարեցմանն ուղղված վերջին ջանքերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային:


Նրա խոսքով՝ Առաղչին հանդիպումներ կունենա Պակիստանի, Ռուսաստանի և Օմանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ 


Բաղային նշել է, որ այցերի շրջանակում կքննարկվեն ինչպես նշված պետությունների հետ Իրանի երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային գործընթացները, պատերազմի ավարտին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ ջանքերը։